27.11.2024
Եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի անդամակցել ԵԱՏՄ-ին՝ ՀՀ-ն միանշանակ դեմ կլինի. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 10 դրամով՝ միայն անապահովների համար. նախարար

Հայաստանում սպասվում է Էլեկտրաէներգիայի սակագնի 10 դրամով էժանացում, սակայն միայն անապահով ընտանիքների համար, որնց թիվը կազմում է 110-120 հազար: Նման հայտարարություն կառավարության նիստի ժամանակ արեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթոր Գրիգորյանը:


Այդ հայտարարությունից հետո վարչապետ Փաշինյանը կոչ արեց նախարարին ներկայացնել, թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել ոլորտում՝ ընդգծելով հատկապես սակագնի փոփոխման հարցը:


«Սակագնի վերանայման հետ կապված այս պահին կան ռիսկեր: Դրանացից առաջինը պայմանավորված է Ատոմակայանի աշխատանքների` նախադեպը չունեցող երկարաձգման հետ», - ի պատասխան ասաց նախարարը՝ հավելելով, որ պատմության մեջ ընդհանրապես չի եղել դեպք, որ Ատոմակայանն այսքան երկար ժամկետով կանգնի, կատարվեն երկարաձգման աշխատանքներ: «Այդ առումով դա սակագնի վրա մեծ ազդեցություն ունի», - ընդգծեց նա:


Կան ռիսկեր նաեւ գազի սակագանի նվազման հարցում, նշեց նախարարը, հավելելով, որ դա կապված է սահմանին գնվող գազի գնի հետ: «Հայկական կողմը ռուսական կողմի հետ մինչև տարեվերջ ունի պայմանագիր, որով սահմանին գազը ձեռք է բերվում 150 դոլարով: Կա նաև ռիսկ՝ կապված դոլար-դրամ փոխարժեքի հետ», - ասաց նա:


Ուստի, հաշվի առնելով այս բոլոր ռիսկերը, նախարարը գտնում է, որ կարող ենք սակագների հետ կապված փոփոխություն անել միայն անապահովների մասով, որոնց թվաքանակը 110-120 հազար է: «Մենք ունենք հնարավորություն 10 դրամով նվազեցնել անապահովներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը: Տաշիր ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի նրանք իրենց շահույթի հաշվին դա անեն»,- ասաց Արթուր Գրիգորյանը:


Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախարարը չխոսեց ոլորտի այլ ռիսկերի մասին, օրինակ, թե որքան կոռուպցիա կա համակարգում, որքան անարդյունավետ ծախս: Նա հանձնարարեց ուսումնասիրել նաև այս ռիսկերը և կառավարություն ներկայացնել համապատասխան հաշվետվություն: