26.11.2024
Պետք է առավել մեծացնել ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում անդամության արդյունավետությունը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Պետդեպ. Վրաստանն ու Ուկրաինան արևմտյան երկրներ են

Վրաստանն ու Ուկրաինան արևմտյան պետություններ են, հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը:

Նա հանդես է եկել Վաշինգտոնի «Ժառանգություն» հիմնադրամում «Տրանսատլանտյան կապեր. Արևմուտքի պահպանումը» ծրագրային ելույթով՝ նվիրված Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև հարաբերությունների տեսլականին:


«Մենք պետք է դիտարկենք Արևմուտքը որպես ժողովրդավարական երկրների համայնք, որոնք միավորված են պատմությամբ, մշակույթով և ընդհանուր զոհերով: Անդամների մի մասը հին ժողովրդավարություններ են, մի մասը՝ ոչ: Մի մասը ԵՄ կամ ՆԱՏՕ անդամներ են, մի մասը՝ ոչ: Մի մասը թույլ են, մի մասը՝ ուժեղ, մի մասն աշխարհագրորեն մեկուսացված են, մի մասը՝ բաց»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:


«Ուկրաինան և Վրաստանն արևմտյան երկրներ են` ինչպես պատմության, այնպես էլ նրանց ժողովուրդների ընտրության շնորհիվ»,- ասել է Միթչելը: