26.11.2024
Թուրքիան մտադիր է երկաթուղի կառուցել դեպի Նախիջևան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ԱՄՆ-ի առաջատար գործընկերն է անվտանգության հարցում. ամերիկացի սենատոր

Ադրբեջանն ԱՄՆ-ի առաջատար գործընկերն է անվտանգության հարցում: 2002թ.-ից ադրբեջանական զորքերը ծառայում են Աֆղանստանում, օգնում են ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին: Այդ մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերը:


Նրա խոսքով, Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Աֆղանստան ռազմական բեռների տարանցման հարցում:


Նա հավելել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղալու Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում` Հարավային գազային միջանցքի միջոցով: