Արցախն ունի նոր ոստիկանապետ ու ԱԱԾ-ի ղեկավար. Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հունիսի 6-ի հրամանագրերով, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Գնդապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ոստիկանապետին ծառայության համար:
Նույն օրը Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրերի համաձայն, Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Սահակյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն եւ աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արշավիր Ղարամյանին երկարամյա ծառայության համար՝ նրան մաղթելով հաջողություններ:
Մինչ այդ Բակո Սահակյանն Արցախի պետնախարար է նշանակել հրաժարականի դիմում էր ներկայացրել նաեւ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը:
Հիշեցնենք, այսօր առավոտյան Արայիկ Հարությունյանը երկրի նախագահ Բակո Սահակյանին հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Արցախում այս պաշտոնանկությունները տեղի ունեցան մի քանի օր տեւած բողոքի ցույցերից հետո: