26.11.2024
Հայացք Բաքվից. Իրան-Իսրայել պատերազմի դեպքում Բաքուն չի միջամտելու
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Մոսկվան ունի քայլեր` Անդրկովկասում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը հակազդելու համար

Սիրիան ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, Թբիլիսին արձագանքել է դրան՝ խզելով դիվանագիտական կապերը Դամասկոսի հետ: Ասադի քայլը համաձայնեցվել է Մոսկվայի հետ, այլ ոչ թե Թեհրանի: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Արայիկ Ստեփանյանը:


Նա նշել է, որ դա զգուշացում է Վրաստանին` չիրականացնելու համար ՆԱՏՕ-ին անդամակցելու իր պլանները:


Ըստ նրա, այդ նախազգուշացումը հասկացել են Թբիլիսիում ու Բրյուսելում:


Նա հավելել է, որ Մոսկվան ունի քայլեր`Անդրկովկասում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը հակազդելու համար`ՌԴ-ն կարող է իր կազմ ընդունել Հարավային Օսիան ու Աբխազիան: