24.11.2024
Պատժամիջոցների չեղարկումից հետո իրանա-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն
prev Նախորդ նորություն

Պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը կարող է ավելացնել Թուրքիա գազի մատակարարումները

Իրանի նավթի միջազգային հարցերով փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինիան հայտարարել է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո լիովին նոր իրավիճակ է ստեղծվում և Թուրքիայի հետ գազային պայմանագրերը կարող են կոնկրետ արդյունքների հանգեցնել:

Ինչպես նշել է Զամանինիան, Իրանի ու Թուրքիայի բանակցությունները վերաբերվում են արտահանվող գազի ծավալների մեծացման և գազի գնին, սակայն դրանք շատ դանդաղ են ընթանում: Ըստ նրա, հույս կա, որ պատժամիջոցների չեղարկումից հետո բոլոր հարցերը լուծվելու են և Թուրքիա է առաքվելու մեծ քանակությամբ իրանական գազ: Փոխանցում է iran.ru կայքը:

Նա հիշեցրել է, որ Իրանի և Թուրքիայի միջև գազի մատակարարման 25 տարով գործարքը կնքվել է 1996թ.-ի օգոստոսին: Ըստ այդ փաստաթղթի, Թուրքիա տարեկան պետք է առաքվի մոտ 30միլիոն խմ իրանական գազ: Այդ պայմանագիրը մինչև այս պահը համարվում է գործող, սակայն երկու երկրների համապատասխան կառույցների միջև նոր գազային բանակցություններ են սկսվել գազի գնի և ծավալների շուրջ:

Թուրքիան հայտարարում է, որ իրանական գազը մատակարարվում է բավականին բարձր գներով և դրանք պետք է նվազեցվեն: Մասնավորապես, թուրքական կողմը պնդում է 25 տոկոսանոց զեղճերի մասին: Իրանը, դրան ի պատասխան հայտարարում է, որ գնի նվազման դեպքում Թուրքիան պետք է ավելացնի գնվող գազի ծավալները: