24.11.2024
Իրանի ԱԳՆ.Իրանը կշարունակի իր այսօրվա ռազմավարությունը Սիրիայի նկատմամբ
prev Նախորդ նորություն

Պատժամիջոցների չեղարկումից հետո իրանա-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն

"Հույս ունեմ, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ավելի կսերտանան, իսկ երկկողմ արդյունավետ կապերը կզարգանան", - հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մեհսուն Պակաինը՝ "Արան" ռադիոկայանին տված հարցազրույցում:

Արդեն զարգանում են առևտրային, մաքսային և մշակութային կապերը, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից, ասել է դիվանագետը՝ հավելելով, որ Իրանի նկատմամբ կիրառած տնտեսական պատժամիջոցների չեղարկումից հետո, իրանա-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն:

"Այսօրվա դրությամբ Ադրբեջանը նորմալ հարաբերություններ է պահպանել Իրանի հետ: Պատժամիջոցների չեղարկումից հետո ավելի բազմազան համագործակցություն կհաստատվի:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ կողմերը քննարկում են իրանական նավթն ու գազը Ադրբեջանի ենթակառուցվածքներով Եվրոպա արտահանելու հնարավորությունը: Բացի այդ, վերջերս աշխատանքային խումբ է ստեղծվել Հյուսիս-Հարավ երկաթգծային նախագծի մանրամասները քննարկելու համար:

Հյուսիս-Հարավ երկաթգիծը կկապի Հյուսիսային Եվրոպան Հարավ-արևելյան Ասիայի հետ: Այն կապող օղակի դեր կխաղա Իրանի, Ադրբեջանի և ՌԴ-ի երկաթգծերի համար:

Տվյալ նախագիծը ենթադրում է իրանական և ադրբեջանական Աստարա քաղաքները միմյանց կապող երկաթգծային կամրջի կառուցում, ինչպես նաև ութ կիլոմետրանոց երկաթուղու կառուցում Ադրբեջանի տարածքում: