24.11.2024
Պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը կարող է ավելացնել Թուրքիա գազի մատակարարումները
prev Նախորդ նորություն

Զարիֆ. Իրանն ու Ռուսաստանը միասնական դիրքորոշում ունեն Սիրիայի հարցում

Իրանն աջակցում է ՌԴ-ի դիրքորոշմանը Սիրիայի հարցում: Այդ մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Իրանի ատաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:

«Մեր պետություններն ընդհանուր դիրքորոշում ունեն սիրիական հակամարտության կարգավորման հարցում: Սիրիացիները իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը, իրենց ապագան, իսկ օտարերկրյա պետությունները պետք է միայն դյուրացնեն դա »,- նշել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Զարիֆը կարծիքով, սիրիական հակամատությունն ունի միայն քաղաքական լուծում և իրենց դիրքորոշումը համընկնում է ՌԴ-ի դիրքորոշման հետ: Այդ ընդհանրությունը շարունակական է լինելու:

Իր հերթին, Լավրովը նշել է, որ ՌԴ-ի դիրքորոշումը Սիրիայի հարցում չի փոխվել՝ պետության ճակատագիրը պետք է որոշեն իրենք սիրիացիները առանց արտաքին միջամտության:

«Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք միշտ հանդես ենք եկել այն բանի համար, որպես Սիրիայի ճակատագիրը որոշեն իրենց սիրիացիները, առանց դրսիցց որևէ բաղադրատոսմերի: Մենք հավատարիմ ենք Ժնևյան կոմյունիկեին»,-նշել է Լավրովը:

Նրա խոսքով, Մոսկվայի համար անընդունելի են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացման մասին նախապահմանների առաջ քաշումը: ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ըստ իրենց որոշ գործընկերների, պետք է նախապես պայմանավորվել, որ Ասադը անցումային շրջանի ավարտից հետո հետանա: ՌԴ-ը այդ դիրքորոշումը չի ընդունում, ասել է նա:

Անդրադառնալով ՌԴ-ի ու Իրանի առևտրային հարաբերություններին՝ Լավրովը ասել է, որ Մոսկվայի և Թեհրանի գործարքն ութ ատոմային բլոկների շինարարության մասով կամրապնդի Իրանի էներգետիկ պոտենցիալը: Իրանն ու ՌԴ-ը հաստատել են իրենց հավատարմությունը առևտրային ոլորտում համագործակցության շուրջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Պայմանավորվել ենք այս տարվա աշնանը, հավանաբար հոկտեմբերին անցկացնել առևտրա-տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի հերթական նիստը: Դա կարևոր գործիք է և Իրանի և ՌԴ-ի կարծիքոց, որը արդյունավետորեն նպաստում է տնտեսական և ներդրումային ոլորտներում մեր դիրքորոշումների խորացմանը»,-նշել է Լավրովը:

ՌԴ-ի ԱԳ նախարարը հայտարարել է, որ կօգտագործի Զարիֆի հրավերը և կայցելի Թեհրան: