24.11.2024
Զարիֆ. Իրանն ու Ռուսաստանը միասնական դիրքորոշում ունեն Սիրիայի հարցում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը շարունակում է լոբբինգ անել Տրանսկասպյան գազամուղը

Բոլոր անհրաժեշտ տեխնիկական գործընթացների իրականացման դեպքում Տրանսկասպյան գազամուղի անցկացումը լիովին անվտանգ է: Այդ մասին Trend-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի Էկոլոգիական կանխատեսման ազգային կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովը:

Նրա խոսքով, եթե գազամուղի կառուցման ժամանակ պահպանվեն բոլոր նորմատիվ գործընթացները, որոնք նշված են համապատասխան փաստաթղթերում, ապա ոչ մի վտանգի մասին խոսք լինել չի կարող:
Փորձագետը նշել է, որ մեծ գումարները ներդնելով այդպիսի կարևոր գազամուղի շինարարության մեջ, Ադրբեջանն ու Թուրքմենստանը կկարողանան իրականացնել բոլոր միջոցառումները:

Տրանսկասպյան գազամուղի շինարարությունը համարվում է ամենահարմար տարբերակը թուրքմենական էներգառեսուրսները եվրոպական շուկա արտահանելու համար: Խողովակաշարը նախատեսվում է անցկանցնել Կասպից ծովի հատակով դեպի Ադրբեջան: Այնտեղից թուրքմենական էներգակիրները կարող են Վրաստանի տարածքով հասնել Թուրքիա, որը սահմանակցում է եվրոպական երկրների հետ:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը անդրադառնալով Տրանսկասպյան գազամուղի շինարարությանը, հայտարարել է, որ միակողմանի գործողությունները գազամուղի շինարարության հետ կապված կխաթարեն կասպյան երկրների միջև փոխվստահությունը:Մոսկվայի կարծիքով, նախագծի լոբբիստները հենց դա են ցանկանում՝քաղաքական դիվիդենտներ խոստանալով:

ԵՄ-ի կարծիքով, Բաքվի ու Աշգաբադի կողմից Կասպից ծովի հատակով խողովակաշարը անցկացնելու համար բավարար է այն երկրների համաձայնությունը, որի տարածքով այն անցնելու է: ՌԴ-ը ու Իրանը կարծում են, որ մինչև Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցումը այդ նախագիծը կարող է կյանքի կոչվել միայն մերձկասպյան հինգ երկների համաձայնությամբ: