9.06.2025
Ահմեդ Դավութօղլու.Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա օգոստոսի 17-ին

ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը հայտարարել են Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցի ժամկետները համաձայնեցնելու մասին: Նախարարը Մոսկվա կայցելի օգոստոսի 17-ին:

«Իրանի ԱԳ նախարարի այցի ժամկետները արդեն համաձայնեցվել և հաստատվել են ռուսական կողմի հետ: Ջավադ Զարիֆը Մոսկվայում բանակցություններ կանցկացնի հաջորդ երկուշաբթի»,-նշել են դեսպանատնից: Այդ մասին փոխանցում է iran.ru կայքը:

Ինչպես նշվում է, որ բանակցությունների ընթացքում Զարիֆը նախատեսում է քննարկել միջազգային մի շարք խնդրահարույց հարցեր, իրավիճակը մերձավորարևելյան տարածաշրջանում և երկկողմ հարաբերությունները:

«Կողմերն ունեն քննարկելու թեմաներ: Այդ բանակցությունները շատ կարևոր են լինելու»,-նշել են դեսպանատնից:
Սեմյոն Բաղդասարով. Մոսկվան պետք է Ասադի ուժերին և քրդերին ռազմա-տեխնիկական աջակցություն տրամադրի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին