24.11.2024
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա օգոստոսի 17-ին
prev Նախորդ նորություն

Սեմյոն Բաղդասարով. Մոսկվան պետք է Ասադի ուժերին և քրդերին ռազմա-տեխնիկական աջակցություն տրամադրի

Մոսկվան պետք է ճնշում գործադրի Բաշար Ասադի վարչակարգի վրա, որպեսզի նա հստակ որոշումներ կայացնի, օրինակ, ճանաչի կամ հայտարարի սիրիացի քրդերի ինքնավարության ճանաչման մասին, ինչը դեռևս չի արվում:Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի պետությունների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը:

Ըստ նրա, դա կնպաստեր Դամասկոսի և սիրիացի քրդերի մերձեցմանը, ինչը կավելացներ ընդդիմությանը հակազդելու հնարավորությունը: Ասադը պետք է հատուկ կարգավիճակ սահմանի քրիստոնյաների համար, հատուկ կարգավիճակ Ջաբալ ալ-Դրուզի տարածաշրջանի՝դրուզ ազգաբնակչության համար:

Փորձագետը նշել է, որ ՌԴ-ը պետք է սիրիական ղեկավարության հետ համաձայնեցնի Սիրիայի հյուսիսում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդական ուժերին ռազմա-տեխնիկական աջակցություն տրամադրելու, այդ թվում հրաձիգներ, ականանետեր և այլն:

Նրանք այժմ գլխավոր դերակատարումն են խաղում՝ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:

Բաղդասարովը վստահ է, որ պետք չէ հրաժարվել Ասադին աջակցություն ցուցաբերել հանուն Սաուդյան Արաբիայի հետ մերձեցման կամ Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման:

«Երբ մենք վերջին անգամ զիջեցինք Լիբիայի հարցում, մենք կորցրեցինք միլիարդավոր դոլարներ: Եվ ի՞նչ է, գնաց Արևմուտքը մեզ ընդառաջ:Այդ ամենը միակողմանի զիջումներ են, երբ մեզ շատ բան են խոստանում, սակայն մենք ոչինչ չենք ստանում: Ամերիկացիները ընդհարապես շատ բան կարող են խոստանալ և խոսել, հատկապես երբ դա ամրագրված չէ փաստաթղթով: Եկեք պայքարենք մեր ազգային շահերի համար, այնպես, ինչպես մենք դրանք տեսնում ենք, այլ ոչ թե հավատանք ինչ-որ խոստումների»,-հավելել է փորձագետը: