24.11.2024
Սեմյոն Բաղդասարով. Մոսկվան պետք է Ասադի ուժերին և քրդերին ռազմա-տեխնիկական աջակցություն տրամադրի
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ԱԳ նախարար.Անկարան չի պատրաստվում ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայում

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները այս պահին չեն պատրաստվում ցամաքային գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում՝ "Իսլամական պետության" դեմ:

"Այս պահին չի քննարկվում ցամաքային գործողության հարցը, սակայն ապագայում, ինչ պահանջվում է Իսլամական պետության գրոհայինների դեմ պայքարում, այդ թվում ցամաքային գործողություն, պետք է իրականացվի: Դա իմ անձնական կարծիքն է", - նշել է նախարարը: Փոխանցում է Ռեյթերը:

Ավելի վաղ Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման հարցը:

Նրա խոսքով, այդ գոտի Իսլամական պետության կամ Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների մուտք գործելու դեպքում ԱՄՆ-ի և Թուրքիայի ուժերը նրանց դիրքերին հարվածներ կհասցնեն: