24.11.2024
Ռուբեն Վարդանյանը կկառավարի ռուսաստանցի միլիարդատերների կարողությունները
prev Նախորդ նորություն

Ահմեդ Դավութօղլու.Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, փոխանցում է TRT Haber հեռուստաալիքը:

Դավութօղլուի խոսքով, Արդարություն և զարգացում կուսակցությունը ամեն ինչ արել է, որպեսզի համաձայնություն ձեռք բերի Ժողովրդա-հանրապետական կուսակցության հետ:

Այսօր Թուրքիայում կայացել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի եզրափակիչ հանդիպումը Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը և Արդարություն ու զարգացում կուսակցությունը չեն կարողացել պայմանավորվել կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ:

Արդարություն և զարգացում կուսակցությունը ավանդաբար շատ ձայներ է ստանում թուրքական հասարակության ավելի աղքատ շերտերից՝հավասարաչափ երկրի բոլոր շրջաններում:

Սոցհարցումների համաձայն, Էրդողանի քաղաքականության դեմ են հանդես գալիս միջին դասի, ժողովրդավարական մասնակցության մշակույթի կրողները, ովքեր ավելի հանդուրժող են էթնիկ խնդիրների նկատմամբ և ովքեր հավատում են գիտությանը, ազատությանն ու մարդու իրավունքներին:

Շարժման գլխավոր խնդիրներն են հակաքրդական հռետորաբանությունն ու ամբողջ երկրում ընդդիմության միավորման անկարողությունը, փոխանցում է Vesti.ru կայքը: