21.04.2025
Արմեն Սարգսյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Փաշինյանին կարող են չընտրել նաև մայիսի 8–ին

Կուլիսներում ինտենսիվ բանակցություններ էին ընթանում` հավանաբար տրվել են լուրջ երաշխիքներ սեփական անձեռնմխելիության հետ կապված։ Այդ մասին մեկնաբանելով ՀՀԿ–ի հայտարարությունը մայիսի 8–ին Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու մասին նշել է փորձագետ Ալեքսանդր Սկակովը։

Նրա խոսքով, բանակցություններն ընթացել են ցույցերի ողջ ընթացքում, սակայն կա հավանականություն, որ Փաշինյանին «քցելու» են։

Ըստ նրա, մայիսի 8-ին Փաշինյանը կարող է չստանալ անհրաժեշտ քանակությամբ ձայներ, քանի որ նրա հետ բանակցություններ է վարել ոչ թե ամբողջ ֆրակցիան, այլ նրա առանձին, ղեկավար մարմինները։ Եթե նրան չընտրեն, կայանալու են նոր ընտրություններ, ինչը ձեռնտու չէ ո’չ Փաշինյանին, ո’չ էլ իշխող կուսակցությանը։

Ովքե՞ր են հավակնում պաշտոններ ստանալ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան