28.11.2024
Հանրապետության հրապարակը «Թավշյա հեղափոխության» օրերին. ֆոտոշարք, տեսանյութեր
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:


Տիկին Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարեւորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում: