26.11.2024
Անիշխանությունից օգտվողները. փակ համարներով մեքենայի վթարից 1 տարեկան երեխա է մահացել
prev Նախորդ նորություն

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում. Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ վարչապետի ընտրության անցկացման մասին:


«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», - ասված է Բաբլոյանի հայտարարության մեջ:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 25-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:


Հայտարարվել է ՀՀԿ-ի նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալու մասին եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց:


Ավելի վաղ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարսգայնը ուղերձով դիմել էր ՀՀԿ խմբակցության պատգամավորներին եւ հրավիրել հանդիպման՝ խոսելու խաղաղության ու կայունության մասին:


Մինչ այդ "թավշյա հեղափոխության" առաջնորդ, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պահանջում են "Հանրապետական կուսակցության անվերապահ, առանց նախապայմանների կապիտուլյացիան":


Ապրիլի 25-ին պետք է կայանային ընդդիմոթյան առանորդ Նիկոլ Փաշինյանի ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բանակցությունները՝ իշխանության անցնցում, խաղաղ փոխանցման շուրջ: Սակայն Կարապետյանը հրաժարվեց այդ հանդիպումից՝ նշելով, որ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ: Այունեհտեւ ՀՀ-ում նոր թափով վերսկսվեցին քաղաքացիանական անհանազանդության զանգվածային գործողությունները, որոնց ճնշման տակ փաստորեն իշխող ՀՀԿ-ն գնաց զիջման:


Հանրապետության հարապարակում Փաշինյանն առաջադրվեց որպես "վարչապետի ժողովրդական թեկնածու": Մինչ այդ Փաշինյանի գլխավորած շարժմանը միացել էին ԲՀԿ-ն, կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ն, "Ժառանգությունը", "Հանրապետություն" եւ "Լուսավոր Հայաստան" կուսակցությունները: Նրա թեկնածությունը պատրաստ են աջակցել նաեւ որոշ ՀՀԿ-ական պագգամավորներ:


Հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական ուժերի հետ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման շուրջ բանակցություններ սկսած նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն սահմանադրական ուղիով՝ ընդհուպ մինչեւ արտահերթ ընտրություններ:


Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը 11 օր տեւած հակառավարական մասսայական ցույցերից հետո հրաժարական տվեց վարչապետի պաշտոնին: Այնուհետեւ հրաժարական ներկայացրեց կառավարությունը, իսկ վարչապետի լիազորությունները որպես պատոնակատար ժամանակավորապես իրականացնում են Կարեն Կարապետյանը: