26.11.2024
Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում. Բաբլոյան
prev Նախորդ նորություն

Երևանում առժամանակ դադարեցնում ենք անհնազանդության գործողությունները. Փաշինյան

Տղերք, եկեք բացենք փողոցը: Այսօր առժամանակ դադարեցնենք փողոցները փակելը, հասկանանք: Այս մասին Արշակունյաց փողոցը փակած ցուցարարներին խնդրեց թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:


«Մենք մերժում ենք ՀՀԿ-ին»,- եղավ պատասխանը:

Փաշինյանը բացատրեց, որ երեկ երեկոյան մտահոգիչ տեղեկություններ է ստացել, որ քաղաքում առանց պետհարամանիշների մեքենաներ կան, որոնք խախտում են երթևեկության կանոնները.

«Մենք պետք է առաջին հերթին զբաղվենք կարգ ու կանոնով: Միայն Երևան քաղաքում առժամանակ դադարեցնենք անհնազանդության գործողությունները, մինչև հասկանանք ինչ է կատարվում: Առանց պետհամարանիշների ավտոմեքենաները նույնն է, որ արգելում էինք դիմակավորների մասնակցությունը երթերին»,- ասաց նա:

Նա նաև խոսեց այն մասին, որ նման բաներ կարող են անել սադրիչները՝ իրական հեղափոխության արժեքը գցելու համար:

Այս պահին նա ուղևորվում է Լամբադա կամուրջի մոտ, որտեղ ցուցարարները փակել են փողոցը և որտեղից, ինչպես նա նախօրեին հայտարարել էր, մեկնարկելու էին այսօրվա գործողությունները:


VERELQ-ը գրել է  անիշխանությունից օգտվողների մասին և որ այսօր մահացել է 1 տարեկան երեխա: Սերժ Սարգսյանի վարչապետությունից հրաժարվելու օրը Սարալանջի փողոցում վթարի ենթարկված 1 տարեկան Յուրի Պապովն ապրիլի 26-ին մահացել է։ Փակ համարներով մեքենայի վարորդը, որը հարվածել էր ընտանիքի մեքենային, փախել է դեպքի վայրից: Ծնողները՝ 45-ամյա Գևորգ Պապովը և 32-ամյա Տաթևիկ Սեկոյանը ծանր վիճակում են։