Իմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հանդիպումը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ, մենք քննարկել են իրավիճակը Հայաստանում: Շատ հարցեր ենք քննարկել և ամենակարևորը այն, ինչպես կարող է Ռուսաստանը հասկանալ իրավիճակը և ինչպես կարող է նպաստել դրա կարգավորմանը: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով այն հարցին, թե չունի, արդյոք, մտավախություններ, որ ձգձգվող այս քաղաքական ճգնաժամում Ռուսաստանը կարող է իր համար ոչ հարմար դիրք գրավել, հաշվի առնելով ուկրաինական փորձը, Փաշինյանն արձագանքել է, որ չի ցանկանում հաշվի առնել Ուկրաինայի փորձը, քանի որ սա լրիվ այլ պատմություն է.
«Ես ցանկանում եմ հստակ արձանագրել, և այդ մասին խոսվել է նաև դեսպանի հետ հանդիպմանը, որ այս բողոքի շարժումը չունի որևէ աշխարհաքաղաքական կոնտենտ: Սա շարժում չէ ո՛չ ՌԴ-ի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ԵՄ-ի, ո՛չ Իրանի և ո՛չ էլ Վրաստանի դեմ: Սա շարժում է կոռուպցիայի, անարդյունավետ կառավարման դեմ և սա ներհայկական շարժում է: Կան որոշ սուբյեկտներ, որոնք փորձում են ցույց տալ, թե ինչ-որ բան են անում Մոսկվայի հետ համաձայնությամբ (խոսքը Կարեն Կարապետյանի մասին է - խմբ.): Բայց ես շատ ուրախ եմ, որ ՌԴ պաշտոնական շրջանակները հայտարարում են, որ մտադիր չեն միջամտել ներքաղաքական գործընթացներին, առավել ևս, որ այստեղ չկա որևէ աշխարհաքաղաքական կոնտենտ և ոչ մի կաթիլ հակառուսական տրամադրություն»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ ոչ շատ մանրամասն, բայց ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը անդրադարձ եղել է նաև Լենային Ղարաբաղին:
Վերջում նա ավելացրել է, որ երեկ հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպանների հետ, իսկ ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո եղել է հանդիպում նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ: