22.11.2024
ԱՄՆ և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի հարցում
prev Նախորդ նորություն

Փորձագետները դրական են գնահատել ԻՊ-ի դեմ պայքարի ճակատ ստեղծելու Պուտինի առաջարկը

Մոսկվան նպատակն է համոզել ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքում ամենակարևոր դաշնակցին՝ Սաուդյան Արաբիային "Իսլամական պետության" դեմ լայն կոալիցիայի ստեղծելու անհրաժեշտության մեջ: Այդ առաջարկությունը, որով հանդես են եկել Վլադիմիր Պուտինը և Սերգեյ Լավրովը, ամենաօպտիմալն է Ասադի վարչակազմի, Թուրքիայի և սաուդիտների համար:

Երեքշաբթի օրը կայանալիք ՌԴ ԱԳ նախարա Սերգեյ Լավրովի և իր սաուդյան գործընկեր Ադել ալ-Ջուբեյրայի հանդիպման գլխավոր թեման է լինելու սիրիական ճգնաժամի կարգավորումը և տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը՝ առաջին հերթին կենտրոնանալով հզորացող "Իսլամական պետության խնդրի վա:

Իսրայելական Նատիվ հատուկ ծառայության նախկին ղեկավար, քաղաքագետ Յակով Քեդին Վզգլյադ թերթին տված հարցազրույցում նշել է, որ ռուսական կողմից առաջարկությունը զուտ պրոֆեսիոնալ տեսանկյունից օպտիմալ է և ամենաանհրաժեշտ լուծումն է Իսլամական պետության դեմ պայքարում:

«Սիրիական բանակը, Իրաքի բանակը, քրդական զինված խմբավորումները՝ նրանք են Իսլամական պետության դեմ պայքարի հիմնական ցամաքային ուժերը: Սա հարցի ամենաճիշտ լուծումն է: "Իսլամական պետությանը" օդից ռմբակոծելու փոխարեն ավելի լավ է աջակցեն տեղի ուժերի ցամաքային գործողություններին: Բնական է՝ նրանցից կոալիցիա ստեղծելու դեպքում "Իսլամական պետության" դեմ արդյունավետ պայքարելու հնարավորությունները կմեծանան: Այն պայմանով, որ Թուրքիան դրան չի խոչընդոտի», - նշել է նա:

ՌԴ ԳԱԱ Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, քաղաքագետ Գեորգի Միրսկու կարծիքով, Վլադիմիր Պուտինի առաջարկությունը, որը բարձրաձայնվել է Սերգեյ Լավրովի կողմից կհետաքրքրի բոլորին, քանի որ նրանք ատում և վախենում են "Իսլամական պետությունից":

«Բոլորը ցանկանում են "Իսլամական պետությունը" ջնջել երկրի երեսից, սակայն ոչ ոք չգիտի, թե դա ինչպես անել: Մի բան է ռմբակոծել, իսկ այլ բան՝ տանկեր և զինվորներ ուղարկել: Սակայն դա ոչ ոք չի անի: Մյուս կողմից, համաշխարհային գերտերությունները չեն կարող ուշադրություն չդարձնել այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենում երկարգնդի սրտում: Բոլորը ձևացնում են, թե պայքարում են "Իսլամական պետության" դեմ», - նշել է Միրսկին՝ Վզգլյադի հետ զրույցում:

«Ոչ ԱՄՆ-ը, ոչ ՌԴ-ը զորքեր չեն ուղարկի ո'չ Իրաք, ո'չ Սիրիա: Իրանը նույնպես զորքեր չի ուղարկի Իրաք: Նույնը վերաբերվում է նաև արաբական պետություներին: Ո՛չ Սաուդյան Արաբիան, ո՛չ Հորդանանը չեն օգտագործի իրենց զորքերը "Իսլամական պետության" դեմ պայքարում: Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում պետք է գիտակցել, որ 21 արաբական երկրներից՝ 20-ը Իսլամի Սունի ճյուղն են դավանում, նրանք չեն պատրաստվում պայքարել սունիթական "Իսլամական պետության" դեմ: 10 մահմեդականներից 8-ը՝ սունի են»,-հավելել է նա: