22.11.2024
Փորձագետները դրական են գնահատել ԻՊ-ի դեմ պայքարի ճակատ ստեղծելու Պուտինի առաջարկը
prev Նախորդ նորություն

Վերլուծաբան. Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականությունը ֆիասկո է ապրել

Ամերիկյան քաղաքականությունը Մերձավոր Արևելքում արդեն հինգերորդ տարին՝ արաբական գարնանից սկսած անփառունակ փորձում է ընկնել երկու նապաստակների հետևից: ԱՄՆ-ը մարզում է չափավոր սիրիացի ապստամբներին և փորձում ներգրավվել Թուրքիային "Իսլամական պետության" դեմ պայքարում: Այդ մասին նշում է չեխական Literarny noviny թերթի վերլուծաբան Թերեզա Սպենցերովան:

Նրա կարծիքով, Վաշինգտոնը ֆիասկո է ապրել: Միլիոնավոր դոլարների կորստի և մեկ տարվա ջանքերից հետո Պենտագոնը կարողացել է Սիրիայում Նոր սիրիական ուժերի համար նվազագույն քանակությամբ ապստամբներ պատրաստել, որոնք հետագայում դարձել են Ալ-Ղաիդայի սիրիական մասնաճյուղի՝ Ան-Նուսրայի ճակատի անդամներ: Ըստ Սպենցերովայի, Թուրքիայի հետ էլ ԱՄՆ-ը ունի տարբեր շահեր, քանի որ Անկարայի գլխավոր խնդիրը քրդերն են, որոնք, ամերիկացիների համար հանդիսանում են տարածաշրջանում հիմնական դաշնակիցներ:

Վերլուծաբանը նշել է, որ Մերձավոր Արևելքում նոր ուժերի հավասարակշռություն է ձևավորվոում, որը ընդգծել են ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Սաուդյան Արաբիայի նախարարների հանդիպումը Քաթարում:

Իրանական "Ֆարս" գործակալության փոխանցմամբ, ռուսական կողմը կարողացել համոզել սաուդյան ղեկավարությանը, որ "Իսլամական պետության" և բոլոր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը կարևոր է տարածաշրջանի բոլոր խաղացողների համար և սաուդիտների ու Եգիպտոսի հետ հզոր եռանկյունի ստեղծել ընդդեմ ահաբեկիչների: Սպենցերովան հավելել է, որ ըստ լիբանանյան Ալ-Աքբար թերթի, ՌԴ-ն առանց ԱՄՆ-ի մասնակցության կարողացել է պայմանավորվել Սիրիայի և Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպման մասին, որտեղ քննարկվելու են հետագա համատեղ քայլերը: