22.11.2024
Վերլուծաբան. Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականությունը ֆիասկո է ապրել
prev Նախորդ նորություն

Stratfor. Գազի մատակարարման հարցը կմնա ռուս-եվրոպական հարաբերությունների կարևոր տարրերից մեկը

Ռուսական Գազպրոմ կոնցերնը հիմքեր ունի փնտրելու այլընտրանք՝իրեն անվստահելի ցուցաբերած Ուկրաինայի տարանցիկ համակարգին և չնայած նոր աշխարհաքաղաքական իրադարձությունները սահմանափակում են ՌԴ-ի էներգետիկ լծակները Եվրոպայում, գազի մատակարարման հարցը կմնա ռուս-եվրոպական հարաբերությունների կարևոր տարրերից մեկը մոտակա տարիներին: Այդ մասին հայտարարել են ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները:

«ՌԴ-ը ջանքեր է գործադրում Թուրքական հոսքի շինարարությունը սկսելու համար, որպեսզի համոզի Եվրոպային ՝2018թ.-ին Ուկրաինան որպես տարանցիկ երկիր օգտագործելուց հրաժարվելու իր մտադրությունների լրջության մեջ, երբ Գազմպրոմի և Նավտոգազի պայմանագիրը դադարի գործել», - նշում են վերլուծաբանները, փոխանցում է Ռիա Նովոստին:

Փորձագետները նշում են, որ ՌԴ-ը ունի հստակ հիմնավորում, որպեսզի առաջ մղի Թուրքական հոսքը:

«Մոսկվան նաև ձգտում է պահպանել էներգետիկ փոխկախվածությունը ՌԴ-ի ու Թուրքիայի միջև: Թուրքիան ռուսական գազի եվրոպական սպառողների թվով մեծությամբ երկրորդն է՝զիջելով միայն Գերմանիային:Դա նաև Գազպրոմի միակ շուկան է Արևելյան Ասիայի սահմաներից դուրս, որը, ըստ կանխատեսումների, աճի զգալի տեմպեր է ցուցադրելու»,-հավելել է Stratfor-ը: