22.11.2024
Stratfor. Գազի մատակարարման հարցը կմնա ռուս-եվրոպական հարաբերությունների կարևոր տարրերից մեկը
prev Նախորդ նորություն

Խամենեի. Իրանը թույլ չի տա տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդում

Թեհրանը թույլ չի տա, որպեսզի ԱՄՆ-ը ճնշում գործադրի Իրանի վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին:Փոխանցում է իրանական ISNA գործակալությունը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը կարծում էր, որ միջուկային համաձայնության շնորհիվ, որի ապագան դեռ պարզ չէ, նրանք հնարավորություն կստանան ճնշումներ գործադրել Իրանի վրա: «Մենք միանշանակորեն կարգելափակենք բոլոր ուղիները և թույլ չենք տա Իրանի վրա ոչ քաղաքական, ոչ մշակութային ոլորտներում ճնշումներ գործադրել»,-նշել է Խամենեին:

Հոգևոր առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ը նպատակ ունի ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, սակայն Իրանը դա թույլ չի տա: «ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Իրաքը և Սիրիան մասնատվեն, սակայն դա նրանց չի հաջողվի»,-հավելել է նա: