22.11.2024
Սատանովսկի. ԱՄՆ-ը գումարներ է մսխում սիրիական վախկոտ ընդդիմության պատրաստման համար
prev Նախորդ նորություն

ԱՄՆ և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայի հարցում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնության են եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ՄԱԿ ԱԽ) նոր բանաձևի շուրջ՝ նպատակամղված բացահայտելու նրանց, ովքեր քիմիական զենքի կիրառմամբ հարձակումներ են իրականացրել Սիրիայում:

Քերրին այդ մասին հայտարարել է հինգշաբթի օրը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանային գագաթնաժողովի ընթացքում:

«Մենք նաև խոսել ենք ՄԱԿ-ի բանաձևի մասին, և իրոք ես համոզված եմ, որ հասել ենք համաձայնության, որը մոտակա ժամանակներս պետք է հանգեցնի նոր բանաձևի քվեարկությանը, ինչն էլ կստեղծի հաշվետվողականության գործընթաց, որը իսպառ բացակայում էր մինչ այդ», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Բանաձևով, որը կարող է քվեարկության դրվել արդեն այս շաբաթ, կստեղծվի մի խումբ, որը կհետաքննի, թե ով է պատասխանատու քիմիական գրոհների շարքի համար Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը փորձում է իրականացնել գրոհների վերաբերյալ փաստահավաք առաքելություն, սակայն ոչ այն, ոչ էլ ՄԱԿ-ը լիազորված չեն նշելու պատասխանատուին, հայտնում է Ազատությունը:

Վաշինգտոնի ու Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի միջև 2013 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն օգնեց արտաբերել և ոչնչացնել Սիրիայի հայտարարագրած քիմիական զենքերի պաշարները:

Սակայն գրոհները շարունակվում են, և կան մտավախություններ, որ Դամասկոսը կիրառում է այլ տեսակի թունավոր նյութեր, ինչպիսին է քլորին գազը, որը նախատեսված չէր պայմանագրում և տեխնիկապես չի դիտարկվում իբրև քիմիական զենք: Ասադը կտրականապես հերքում է քիմիական զենքերի կիրառման վերաբերյալ մեղադրանքները՝ ապստամբներին համարելով պատասխանատու նման հարձակումների համար: