22.11.2024
Օբամա. Թուրքիան պետք է պատերազմի ԻՊ-ի, ոչ թե քրդերի դեմ
prev Նախորդ նորություն

Սատանովսկի. ԱՄՆ-ը գումարներ է մսխում սիրիական վախկոտ ընդդիմության պատրաստման համար

Ամերիկացիները վատ չեն պատերազմում հատուկ ստորաբաժանումներով, սակայն նրանք չեն կարող պատրաստել բանակները, որոնք կարող են պատերազմել: Ինչ լավ է Տեխասից կամ Նյու-Յորքից զինվորի համար, հարմար չի "երրորդ աշխարհի" զինվորի համար: Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:

Նրա կարծիքով, ինչպես ցույց է տալիս փորձը, ամերիկացիների պատրաստած զինվորականները, լավագույն դեպքում օգնական ուժերի դերակատարում են իրականացնում կամ ուղղակի անփառունակ զոհվում են: Նա ամերիկացիների այսօրվա ջանքրեը պատրաստել սիրիական ընդդիմության մարտիկներին համեմատել է իմպոտենտի՝ ամուսնական պարտքը կատարելու ջանքերի հետ, փոխանցում է nsn.fm-ը:

Սատանովսկին նշել է, որ էթնիկ քրդերից բաղկացած 54 հոգանոց ջոկատ պատրաստելու համար ամերիկյան բյուջեից ծախսվել է 42 միլիոն դոլար:

«Անգամ ծիծաղելու չէ, եթե խոսենք սիրիական քաղաքացիական պատերազմի մաշտաբների մասին, որտեղ միմյանց դեմ պատերազմող մարդկանց քանակը հասնում է կես միլիոնի: Իրենց հերթին ամերիկացիները շարունակում են անիմաստ մսխել հարկատուների փողերը սիրիական անիմաստ և վախկոտ ընդդիմությանը պատրաստելու համար, որոնք կփախչեն առաջին իսկ մարտի դեպքում», - նշել է փորձագետը:

Պենտագոնը ցանկանում է պատրաստել 12.000 մարտիկներ սիրիական ընդդիմության համար` այդ նպատակներով ծախսելով 500 միլիոն դոլար: Այդ գումարից 42 միլիոն դոլարը, ըստ CBS-ի, արդեն ծախսվել է զրոյական արդյունքով: