22.11.2024
Սեմյոն Բաղդասարով. ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Բաշար Ասադի տապալումն է
prev Նախորդ նորություն

Օբամա. Թուրքիան պետք է պատերազմի ԻՊ-ի, ոչ թե քրդերի դեմ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը ԶԼՄ-ների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան առաջին հերթին պետք է պատերազմի "Իսլամական պետության", այլ ոչ թե Քրդական բանվորական կուսակցության դեմ, փոխանցում է Huffington Post-ը:

Հանդիպման ընթացքում քննարկվող հարցերից են եղել Թուրքիայի ռազմական գործողությունները Քրդական բանվորական կուսակցության և "Իսլամական պետության" դեմ:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ կարող ե՞ն արդյոք այդ գործողությունները խնդիրներ առաջացնել, Օբաման նշել է, որ բանակցություններ են ընթանում ԻՊ-ի կողմից ամբողջ աշխարհի և տարածաշրջանի կայունությանը ստեղծած վտանգի և դրա չեզոքացման հարցերի շուրջ:

Նրա խոսքով, Թուրքիան իրավունք ունի պաշտպանվել Քրդական բանվորական կուսակցությունից, սակայն այժմ ավելի կարևոր է ԻՊ-ի հարցը:

Հիմնական հարցը՝ օտարերկրացիների կողմից Թուրքիայի սահմանի հատման կանխագրելումն է, որոնք, որպես կանոն, հետագայում համալրում են "Իսլամական պետության" շարքերը: Օբաման շեշտել է, որ Թուրքյաի գործողությունների գլխավոր թիրախը պետք է լինի ոչ թե Քրդական բանվորական կուսակցությունը, այլ "Իսլամական պետությունը", և բոլոր ջանքերը պետք է դրան ուղղված լինեն: