22.11.2024
Իրանի հետ համաձայնագիրը՝ Օբամայի լիարժեք կապիտուլյացիան է. ծովակալ
prev Նախորդ նորություն

Սեմյոն Բաղդասարով. ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Բաշար Ասադի տապալումն է

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համաձայնություն է տվել օգտագործել օդուժը Սիրիայի կառավարական ուժերի դեմ: Վաշինգտոնի քայլը նշանանակում է սիրիական ճգնաժամի, որն արդեն տևում է չորս տարի, որակական փոխակերպում: Առաջին անգամ ԱՄՆ-ը ներգրավվելու են սիրիական ուժերի հետ ուղիղ բախման մեջ:

Ռազմական փորձագետ, "Հայրենիքի արսենալ" հանդեսի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկին Վզգլյադին տված մեկնաբանությունում զուգահեռներ է անցկացրել Լիբիայում 2011թ.-ին անթռիչք գոտու ստեղծման հետ: «Բոլորը հիանալի հիշում են, թե ինչով է դա ավարտվել: Լիբիայում ռմբակոծվեցին կառավարական շենքերը, խաղաղ քաղաքների բնակելի թաղամասերը և շրջանները: Դա նշանակում է, որ ամերիկացիներն անցնում են Սիրիայի դեմ ռազմական հակամարտության մեկ այլ մակարդակի: Ռազմա-տեխնիկական տեսանկյունից նրանք ունեն այդպիսի հնարավորություններ: Նրանք կարող են հարվածնել հասցնել ռազմածովային ավիացիայի և ռազմաօդային ուժերի միջոցով», - նշել է Մուրախովսկին:

Նրա խոսքով, ինչ վերաբերվում է սիրիական ռազմաօդայի ուժերին, ապա նրանց գործերը ավելի վատ են: Ըստ նրա, տարիներ տևած հակամարտության ընթացքում Սիրիայի ՀՕՊ համակարգը ամբողջովին կազմաքանդված է: Այս պահին այն կրում է մասնատված բնույթ և հիմնականում տեղակայված է Միջերկրական ծովի ափին: Մուրախովսկու կարծիքով, սիրիացիները ունեն քիչ թե շատ արդիական ՀՕՊ համակարգեր՝ Տոր-2, Պանցիր, Պեչորա-2: Այդ համակարգերը դեռևս լուրջ վտանգ են ներկայացնում ցանկացած ինքնաթիռի համար:

Արևելագետ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասաիյի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Սեմյոն Բաղդասարովը նշում է, որ ԱՄՆ-ի գլխավոր նպատակը Բաշար Ասադի կառավարության դեմ պայքարն է, այլ ոչ թե այսպես կոչված սիրիական ընդդիմության պաշտպանությունը կամ պայքարը "Իսլամական պետության" դեմ:

«Սեպտեմբերին ամերիկացիները նախատեսել էին պատրաստել և օգտագործել սիրիական ընդդիմության մոտ 9.000 գրոհայինների: Ամեն ինչ արվում է Բաշար Ասադին տապալելու համար: Իսլամական պետության դեմ պայքարը լիովին ընկնում է սիրիական բանակի և քրդերի ուսերին: Սիրիացիների վիճակը շատ ծանր է»,- ասաց Բաղդասարովը: Նրա խոսքով, գոյություն ունի Իրանի և աշխարհի տարբեր երկրների շիաների՝ Աֆղանստանից մինչև Իրաք աջակցությունը, սակայն դա բավարար չէ: «Սիրիայի դեմ պայքարում գլխավոր դերը խաղում է Թուրքիան: Ասադի դեմ պայքարում են Թուրքիայի մեծ թվով քաղաքացիներ, իսկ ԱՄՆ-ի համար դա շատ կարևոր հարց է»,-հավելել է նա: