22.11.2024
Պուտին. ԱՄՆ-ի քաղաքականության կայսերական թեքումը վնաս է հասցնում հենց Միացյալ Նահանգներին
prev Նախորդ նորություն

Իրանի հետ համաձայնագիրը՝ Օբամայի լիարժեք կապիտուլյացիան է. ծովակալ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն Օբամայի լիարժեք կապիտուլյացիան է և Պարսից ծոցում ԱՄՆ-ի ազգային շահերի դավաճանություն: Այդ մասին հայտարարել է խաղաղօվկիանոսյան նավատորմի նախկին հրամանատար, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պահեստազորի ծովակալ Ջեյմս Լայոնսը:

Ծովակալի խոսքով, վերջին շրջանում ամերիկյան նախագահի վարչակազմը գնում է այնպիսի քաղաքական քայլերի, որոնք ապագայում կարող են կազմաքանդել ԱՄՆ-ի ռազմական ներուժը:

«Օբաման ստորացրել է մեր հզոր երկիրը ոչ միայն մեր ընկերների, դաշնակիցների այլև մեր թշնամիների առջև: Նա ուժեղացրել է մեր հակառակորդ Իրանին և ոչ միայ իրանցիներին թույլ տալով ստանալ միջուկային զենք, այլ Թեհրանի համաչ ճանապարհ բացելով դեպի կոնվենցիոնալ զինատեսակներ», - նշել է Լայոնսը, փոխանցում է Washington Times-ը: