24.11.2024
Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է Փաշինյանին և ձերբակալված պատգամավորներին
prev Նախորդ նորություն

Գործադուլ Վանաձորում․ փողոց են դուրս եկել «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները

Այսօր առավոտից գործադուլ են հայտարարել Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի վերին մասնաշենքի աշխատողները: Առավոտյան նրանց հետ փորձել է բացատրական աշխատանքներ տանել ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը:


Սակայն տեսնելով, որ աշխատողներին չի կարողանում համոզել, վերջինս թույլատրել է նրանց դուրս գալ՝ ասելով. «Դուք, ձեր իրավունքները»:


Մեր հետ զրույցի ժամանակ նրանք նշում էին, որ թեև մտավախություն ունեն իրենց աշխատատեղերի հետագայի համար, սակայն դա նրանց հետ չի պահել պայքարի դուրս գալուց: «Իմ աշխատանքն իմ համար կարևոր է, բայց երեխայիս ապագան ավելի կարևոր է»,-նշեց աշխատողներից մեկը, հայտնում է Հետքը:


Շուտով վերին մասնաշենքի աշխատողներին կմիանան աշխատակիցներ նաև մյուս՝ ներքևի մասաշենքից:


Աշխատողներին նաև տեղեկացրել են, որ ֆաբրիկայի տնօրենին կանչել են դատախազություն՝ կապված աշխատակիցների գործադուլի հետ: Փողոց դուրս եկածների թիվն այս պահին հասնում է մոտ 500 –ի: Նրանց երթը Երևանյան խճուղուց, Տիգրան Մեծ գլխավոր պողոտայով շարժվում է դեպի Հայքի հրապարակ:


Երթի մասնակիցներն իրենց երթն իրականացնում են փողոցով, ինչի պատճառով այն միակողմանի երթևեկելի է: Գործադուլավորներին ուղեկցում են ոստիկանները:


Երթի մասնակիցները մյուս քաղաքացիներին էլ կոչ են անում գործադուլ անել և միանալ իրենց: