10.09.2026
Մամուլի տեսություն. Սյունիքի մազպետի դեմ է դուրս եկել Ղարաբաղի ռազմաքաղական էլիտան
prev Նախորդ նորություն

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը լքում է առաջնորդերից մեկը

Վաղինակ Շուշանյանը լքում է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության շարքերը, բայց խոստանում է աջակցել իր ընկերներին և պայքարել նրանց հետ:

«Ժողովուրդ ջան, անձնական խնդիրների ու աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ստիպված եմ դուրս գալ Ոչ թալանին նախաձեռնությունից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը, հավելելով. «Սա դեռ չի նշանակում, որ ես թողնում եմ պայքարը, ընդհակառակը ես շարունակելու եմ ու ցանկացած պահի պատրաստ եմ դուրս գալ փողոց: Մնալու եմ ընկերներիս կողքին ու թիմից դուրս պատրաստ եմ հնարավորինս աջակցել իրենց»:

Օրերս Վաղինակ Շուշանյանի մասին համացանցում լուրեր տարածվեցին, թե, իբր,նա ԱԱԾ կապիտան է: Զուգահեռաբար հայտարարվեց նաև, որ Վաղինակն աշխատանքի է անցել մի սրճարանում`որպես մատուցող:
Ադրբեջանի զինուժը ինտենսիվ կրակ են արձակել ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ