23.11.2024
«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը լքում է առաջնորդերից մեկը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի զինուժը ինտենսիվ կրակ են արձակել ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի զինուժը նախորդ հանգստյան օրերին ինտենսիվ կրակ են արձակել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊԲ-ի մամուլի ծառայությունը, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զենքեր են կիրառել, որոնց թվում փոքր տրամաչափի հրետանային համակարգեր:

Ըստ աղբյուրի, օգոստոսի 8-9-ը ադրբեջանական ԶՈւ-րը, խոշոր տրամաչափի հրազենի կիրառմանը զուգահեռ, 165 կրակոցներ են արձակել 60 և 82 մմ-ոց ականատետերից: «Ընդհանուր առմամբ, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը մոտ 400 անգամ, արձակվել է մոտ 7.500 կրակոց»,-նշվում է հաղորդագրության մեջ:

ԼՂՀ-ի ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները մի շարք դեպքերում պատասխան քայլեր են ձեռնարկվել, ինչը հետևանքով ադրբեջանական զինուժի ակտիվությունը չեզոքացվել է: