3.11.2024
Հայաստանում ռուսական ռազմակայանը համալրվում է ռազմական բուհերի շրջանավարտներով
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Սյունիքի մազպետի դեմ է դուրս եկել Ղարաբաղի ռազմաքաղական էլիտան

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել խորհրդարան, որով առաջարկում է փոփոխություն կատարել Աժ կանոնակարգ օրենքի երեք հոդվածներում, որոնց համաձայն Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն օրենքով սահմանված դեպքերով պարտավոր էր ներկայանալ Աժ, չնայած արդեն երկու տարի է՝ չի ներկայանում: Առաջարկվող փոփոխությամբ նա այլևս ազատ է այդ պարտավորությունից, և այն վիճակը, որ մինչև այժմ գոյություն ուներ դե ֆակտո, կամրագրվի օրենքի մակարդակում, և պահանջված դեպքերում Աժ կներկայանա Վերահսկիչ պալատի խորհրդի լիազորմամբ՝ խորհրդի անդամը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզում գտնվող «ԼԵՌ-ԷՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մոտ 60 հոգու աշխատանքից ազատել է: Նշենք, որ այս ընկերությունը զբաղված է հանքերի հետազոտման աշխատանքով: Ըստ Սյունիքում տարածված լուրերի՝ ընկերությունը կապվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ, եւ այն ժամանակին ղեկավարել է ինքն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Վերջին շրջանում Մաքսիմ Հակոբյանը «հրաժարվել» է այդ ընկերությունից, ու այն գտնվում է Սուրիկ Խաչատրյանի միանձնյա տնօրինման տակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աշխատակիցներին ազատելը տնօրինությունը պատճառաբանել է ֆինանսական խնդիրներով: «ԼԵՌ-ԷՔՍ» ընկերության տնօրինության հետ զրուցելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանից պղնձի խտանյութի արտահանումը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ավելի քան մեկուկես անգամ: Արտահանվել է 147 հազար տոննա՝ անցած տարվա 95 հազար տոննայի դիմաց: Տնտեսության որակական զարգացման հեռանկարի բացակայության պատճառով Հայաստանում շեշտը դրվել է ընդերքի անխնա շահագործման վրա, որի հետևանքները ծանր են լինելու»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս անգամ հեշտ չի պրծնի Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպով որդու եւ հարազատների դեմ հարուցված քրեական գործից: Մեզ հասած տեղեկություններով, նա ամեն ինչ անում է, որպեսզի գործով անցնող մյուս անձինք` մեղադրյալները հայտարարեն, որ իրենք են հարվածել Զաքարյաններին, Տիգրանը կապ չի ունեցել: Սակայն հայաստանյան եւ հատկապես Արցախից բարձրաստիճան պաշտոնյաների մի խումբ կոնկրետ դժգոհություն ունի Սուրիկ Խաչատրյանից, անգամ բարձրաձայնել են նրա պաշտոնանկության հարցը, ինչքան էլ մարզպետը հայտարարի, թե չի ուրախացնելու մեզ` պաշտոնից չի հեռանալու: Նրանք նշել են, որ հերթական միջադեպը չպետք է ներվի, եւ Սուրիկ Խաչատրյանին պետք է հեռացնել պաշտոնից: Ասում են՝ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը պահանջում են հատկապես ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ եւ ԼՂՀ զինվորական ղեկավարությունը: Սա տրամաբանական է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ 2013թ. հունիսի 1-ին մարզպետի տան մոտ կատարված սպանությանը նախորդած խնջույքին Ավետիք Բուդաղյանի հետ միասին ներկա է եղել նաեւ Բակո Սահակյանը: Իսկ երբ միջադեպից մեկ տարի անց մարզպետին վերադարձրել էին հին պաշտոնին, դա բարձրաստիճան զինվորականության մոտ դժգոհության ալիք էր բարձրացրել, քանի որ մարզպետը ձեռք էր բարձրացրել հայոց բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանի վրա»:
«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը լքում է առաջնորդերից մեկը
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը