7.12.2024
Հայաստանում տնտեսական ակտիվության աճ է գրանցվել. նախարար
prev Նախորդ նորություն

Հայաստանում ռուսական ռազմակայանը համալրվում է ռազմական բուհերի շրջանավարտներով

Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայան են ժամանում ռազմական ուսումնարանների, ինստիտուտների և ակադեմիաների շրջանավարտները ՌԴ-ի տարբեր շրջաններից: Ինչպես հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը սպաները ծառայություն են անցնելու ռուսական ռազմակայանի Գյումրիի և Երևանի զինվորական կայազորներում:

Ռազմական բուհերի շրջանավարտների ընդունելության և դեպի ծառայության հետագա վայրերը ուղեկցելու համար Երևան և Գյումրի քաղաքների օդանավակայաններում օպերատիվ խմբեր են աշխատում: Նոր ժամանած սպաները ծանոթանում են իրեն զինվորական կոլեկտիվներում ծառայության յուրահատկություններին, Անդրկովկասում ժողովրդի ավանդույթներին և պատմությանը, որոնք բնակվում են միավորման տեղակայման վայրերում և պատրաստվում են հանձնել հոգոբանական թեստավորում, ստուգողական միջանկյալներ և նորմատիվներ՝ ստորաբաժանումների ղեկավարման համար:

Նոր ժամանած զինծառայողների զորամիավորման հրամանատարությունը ապահովում է ծառայողական բնակարաններով և ապահովում է նրանց կարիքները: Ժամանածների ավելի քան 10%-ը արդեն ամուսնացած է և ունեն երեխաներ: Ամուրիներին տեղակայում են սպայական հանրակացարաններում: Ամուսնացած զինծառայողների զինվորական ավանում ծառայողական բնակարաններ են տրամադրում, որոնք ունեն համապատասխան ենթակառուցվածքներ:

Արդեն այս տարվա սեպտեմբերի կեսին բարձրադիր ուսումնա-վարժական Կամհուդ համալիրում շրջանավարտ սպաները՝ միավորման հրամանատարի և տեղակալի հետ 10-օրյա հրամանատարական հավաքներ կանցկացնեն բարձրադիր գոտում, տաք կլիմային և զբաղեցրած պաշտոնին արագ ընտելանալու համար: