23.11.2024
ԱՄՆ ռազմական ինժեներների թիմը Հայաստանում է
prev Նախորդ նորություն

Հայաստանում տնտեսական ակտիվության աճ է գրանցվել. նախարար

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական ակտիվություն է գրանցվել և դրական միտումներ են նկատվում տնտեսության զարգացման համար: Այդ մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է փոխվարչապետ, տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով, այդպիսի լատավեսական կանխատեսման համար հիմք է ծառայել Ազգային վիճակագրական ծառայության այս տարվա առաջին կեսի մասին տվյալները: «Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2015թ.-ի առաջին կեսին տնտեսական ակտիվությունը կազմել է 4.2%, ինչը ցուցադրում է այն ուղղությունը, որով շարժվում է երկիրը: Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում դրական առաջընթաց է գրանցվել: Արդյունաբերական արտադրության ծավալները աճել են 5.1%: Տարվա սկզբում որոշակի խնդիրներ էին առաջացել էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված, սակայն նաև այս ոլորտում այժմ աճ է նկատվում»,-նշել է Գաբրիելյանը:

Փոխվարչապետի խոսքով, ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է գյուղատնտեսական ոլորտում, իսկ շինարարության ծավալները աճել են 100,6%: Առաջին կիսամյակում աճել է միջին աշխատավարձը պետական և մասնավոր հատվածում՝ 110,6%, գնաճը կազմել է 5,1%: Պատասխանելով այն հարցին, թե ինչու տնտեսական ակտիվությունը չի նկատվում քաղաքացիների առօրյա կյանքում, փոխվարչապետը նշել է, որ դա կապված է մասնավոր տրանֆերտների քանակի կրճատման հետ, ինչի հետ կապված նվազել են մանրածախ առևտրի ծավալները:

«Այդ գործընթացները տեսանելի չեն սպառողներին, ունեն տարբեր պառճառներ, սակայն այնուամենայնիվ տնտեսական աճ կա, ինչպես նաև կա դրական դինամիկա: Պետք է լավատեսորեն նայել ապագային, քանի որ չնայած տրանսֆերտների նվազմանը, առկա է շինարարության տեմպերի աճ, ինչը շատ կարևոր է: Գոյություն ունեն տնտեսության առողջացման տենդենցներ և մենք հույս ունենք, որ կլինեն լավ արդյունքներ նաև տարվա երկրորդ կեսին»,-նշել է Գաբրիելյանը: