23.11.2024
Պերմյակովի գործով բաց դատական նիստը նշանակված է օգոստոսի 12-ին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ ռազմական ինժեներների թիմը Հայաստանում է

ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ինժեներների թիմը Հայաստանում է: Ինչպես տեղեկացնում Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, «Կանզասի Ազգային գվարդիայի 891-րդ ինժեներական գումարտակի, 184-րդ քաղաքացիական ինժեներական էսկադրիլիայի և 190-րդ քաղաքացիական ինժեներական էսկադրիլիայի ցամաքային և ռազմաօդային ուժերի ինժեներներից բաղկացած թիմը երկու շաբաթների ընթացքում վերանորոգման աշխատանքներ կիրականացնի տարեցների տուն-ինտերնատում, հիվանդանոցի ծնարանում և արտկարգ իրավիճակների կառավարման կենտրոնում»:

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից ֆինանսավորվող Հումանիտար քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակներում Կանզասի Ազգային գվարդիայի ինժեներների և իրենց հայ քաղաքացիական գործընկերների կողմից իրականացվող աշխատանքները կնպաստեն այս երեք հաստատությունների ծառայություններից օգտվող անձանց կյանքի մակարդակի բարելավմանը: Ավելի վաղ՝ հուլիսի 25-ին, Հայաստան էին ժամանել Կանզասի Ազգային զինծառայողներ՝ աջակցելու հայկական Խաղաղապահ բրիգադին սեպտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գնահատման 2-րդ փուլի պատրաստության գործում: