24.11.2024
Սարգսյանի հետ հանդիպմանը Փաշինյանը բախվելու է Րաֆֆի Հովհաննիսյանին կլանած թակարդին. կարծիք
prev Նախորդ նորություն

Ամենօրյա գործողությունները պետք է շարունակվեն. Փաշինյան

Քիչ անց Երևանի կենտրոնում` Մարիոթ հյուրանոցում կմեկնարկեն ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան հանդիպումը Փաշինյանն ուղիղ եթերով կրկնեց, որ բանակցությունների թեման միայն Սերժ Սարգսյանի հրաժարականն է ու իշխանության անցնցում անցումը.

«Ես տեղյակ եմ այն բոլոր մտահոգություններին, որ կան այս բանակցությունների հետ կապված, բայց հստակ արձանագրենք օրակարգը. մենք բանակցություններին համաձայնվել ենք միայն մի պայմանով, որ դա վերաբերում է իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացմանն ու իշխանության անցնցում փոխանցման: Մեր բանակցությունների թեման չի կարող վերաբերել որևէ այլ բանի»,- ասաց նա:

Անդրադառնալով հետագա գործողություններին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամենօրյա գործողությունները պետք է շարունակվեն, որպեսզի թավշյա հեղափոխությունը հաջողությամբ պսակվի:

«Ամենօրյա մեր հանրահավաքների թիվը պետք է ավելանա, կրկնապատկվի: Դա է ճանապարհը դեպի մեր հաղթանակը»,- հավելեց նա:

Նշենք, որ այս պահին հյուրանոցի դիմացը հավաքվել է մեծ բազմություն: