26.11.2024
Երևանի տարներ հատվածներում ցույցեր են, բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվում (LIVE)
prev Նախորդ նորություն

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը այցելում են ոստիկանության բաժանմունքներ

Ապրիլի 20-ի ժամը 10:30-ի դրությամբ 37 ցուցարար է բերվել ոստիկանական ստորաբաժանումներ։


Այս մասին հայտնել է Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։


Նշենք, որ այդ թիվը րոպե առ րոպե մեծանում է, քանի որ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանները շարունակում են բերման ենթարկել ցուցարարների: Վերջիններս այս րոպեներին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում են, փակում են փողոցները: Նրանց ողջունում են նաև անցնող ավտոմեքենաները՝ ազդանշաններով:


Ոստիկանները ոստիկանական ավտոբուսներով կամ առանց համարանիշների մեքենաներով բերման են ենթարկում քաղաքացիների, անգամ եթե վերջիններս ուղղակի այդ պահին փողոցն են անցնում:


Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Կենտրոնականի, Արաբկիրի, Շենգավիթի և Նոր Նորքի բաժիններ։


Հատուկ ուշադրություն է դարձվում անձանց բերման ենթարկելու հիմքերին, նրանց նկատմամբ վերաբերմունքին, փաստաբանի և մյուս իրավունքների երաշխավորմանը: Ստուգվում են մատյանները, տեղի են ունենում առանձնազրույցներ: