15.02.2026
Սա անձամբ Սերժ Սարգսյանի պլանն է. Փաշինյանը զգուշացնում է սադրիչների մասին
prev Նախորդ նորություն

Զարուհի Փոստանջյանն ու ցուցարարները փակել են Վանաձորի կենտրոնական փողոցներից մեկը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ վանաձորցիները «Ընդվզիր» կարգախոսով պաստառով երթ իրականացրին Վանաձորի կենտրոնական փողոցներում: Ցուցարարները փակեցին Վանաձորի կենտրոնական փողոցներից մեկը: Այս մասին հայտնում է Tert.am-ը:


Ցուցարարների մոտ են ժամանել տեղի ոստիկանները և հորդորում են բացել փողոցը:


Բավականին շատ մեքենաներ են կուտակվել տարածքում, նրանք պահանջում են բացել ճանապարհը: Ցուցարարները չեն պատրաստվում նրանց ճանապարհ տալ:


Ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ տեղի ունեցավ: Ի վերջո ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը՝ ցուցարարներին տեղափոխելով մայթ։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։


 

Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը