24.04.2025
Զարուհի Փոստանջյանն ու ցուցարարները փակել են Վանաձորի կենտրոնական փողոցներից մեկը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

Սերժ Սարգսյանը ընտրվեց ՀՀ վարչապետ: Ազգային ժողովում քվեարկությունը տեղի ունեցավ բաց անվանական կարգով:


Քվեարկությանը մասնակցած 97  պատգամավորներից քվեարկեց 77 կողմ, 17` դեմ:

Քիչ առաջ տեղի ունեցավ այս քաղաքական տարվա թերևս ամենագլխավոր քվեարկությունը` ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը հաստատելու հարցի շուրջ:

Նախքան այս քվեարկությունը Ելք խմբակցությունը 20 րոպե ընդմիջում պահանջեց:

«Որպեսզի մենք ապրենք օրենքի երկիր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք լուսավոր ու բարգավաճ Հայաստանում իրոք անհրաժեշտ է, որպեսզի քնած հրաբուխները չարթնանան: Իսկ դրանք չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»,- նախքան ելույթը հայտարարեց Սերժ Սարգսյանը: Իր խոսքում նա նաև խնդրեց խորհրդարանական ընդդիմության խմբակցությունների քվեն:

Հեղափոխությունը պետք է շարունակվի` Սարգսյանը ՀՀ-ում կառավարելու որևէ հիմք չունի. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար