Սա անձամբ Սերժ Սարգսյանի պլանն է. Փաշինյանը զգուշացնում է սադրիչների մասին
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զգուշացնում է իր համակիրներին, որ ցուցարարների շրջանում սադրիչներ են հայտնվել և նրանք փորձում են ցույցի խաղաղ բնույթը ապականել.
«Իրենք հայտարարել են, որ պետք է դադարեցնեն հավաքը, բայց քանի այն բնույթով խաղաղ է` ուժ կիրառելու հիմք չունեն: Ուղարկում են ինչ-որ մարդկանց, որոնք գալիս են երկաթի կտորներով, խազում են մեքենաները, այլ սադրանքներ անում, որպեսզի ոստիկանների ուժ գործադրելուն լեգիտիմ ուժ տան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ իրենց հավաքը շարունակում է մնալ բաց ձեռքերի պայքար` խաղաղ, առանց զենքի, բռնությունն ու հակաբռնությունը բացառող:
«Փորձելու են հրահրել ինչ-որ գործողություններ: Սա անձամբ Սերժ Սարգսյանի պլանն է»,- հավելեց նա:
Նշենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը առաջնորդում է երթը երևանյան փողոցներով: