26.11.2024
Le Figaro. Ալիևը պահպանում է սեփական իշխանությունը ռեպրեսիաներով
prev Նախորդ նորություն

ՌԴ դեմ պատժամիջոցները կարճաժամկետ առումով որևէ վտանգ չեն ներկայացնում ՀՀ-ի համար. նախարար

Ռուսական ռուբլու տատանումները և ՌԴ դեմ պատժամիջոցները կարճաժամկետ կտրվածքով որևէ վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար: Այդ մասին հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը:


«Մենք հետևում ենք, կոնսուլտացիաներ ենք անում մեր ռուս գործընկերների հետ: Քննարկումներ ենք ունենում մեր արտահանողների հետ, որոնք իրենց պայմանագրային հարաբերությունները կարգավորում են ռուսական ռուբլով»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:


Նախարարի պաշտոնակատարը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունն օժանդակության իր գործիքակազմով հանդես կգա:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսում պատժամիջոցների փաթեթ է պատրաստվում ՌԴ պետպարտքի ու պետական բանկերի դեմ, որով նախատեսվում է արգելել բոլոր գործողությունները ՌԴ պետպարտքի հետ ԱՄՆ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձնաց:


Այդ լուրերի ֆոնին նվազեց ռուսական ռուբլու փոխարժեքը, որը, սակայն, սկսեց վերականգնվել ԱՄՆ ֆինանսների նախարարի հայտարարությունից հետո, որի համաձայն ՌԴ պետպարտքի դեմ պատժամիջոցներն արդարացված չեն: