4.05.2025
ՀԱՊԿ ուժային պոտենցիալի հետագա ամրապնդումը գերակա խնդիր է. Խաչատուրով
prev Նախորդ նորություն

Le Figaro. Ալիևը պահպանում է սեփական իշխանությունը ռեպրեսիաներով

Ադրբեջանի նախագահը պահպանում է սեփական իշխանությունը բնական հարստություններով ու ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ ռեպրեսիաներով, փոխանցում է Le Figaro–ն։

Իլհամ Ալիևն փոխարինել է իր հորը` Հեյդար Ալիևին, ով 1969-2003թթ.–ին «երկաթե ձեռքով» կառավարում էր Ադրբեջանը։


Ալիևը բնական հարստությունների օգնությամբ Ադրբեջանում հաստատել է հոր անձի պաշտամունքը։

Նշվում է, որ Ալիևն ունի ահռելի մեծ հարստություններ`վերահսկում է երկրի բանկային, շինարարարական և հեռուստատեսային ոլորտները։

Թերթը նշում է, որ Ալիևը ռեպրեսիաներ է կիրառում ընդդիմախոսների նկատմամբ ու զանգվածային ընտրախախտումներ իրականացնում։

Ընտրություններից հետո Ալիևը շարունակելու է էներգակիրներ վաճառել Արևմուտքին, ինչպես նաև պահպանել լավ հարաբերությունները ՌԴ–ի հետ։

ՌԴ դեմ պատժամիջոցները կարճաժամկետ առումով որևէ վտանգ չեն ներկայացնում ՀՀ-ի համար. նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով