Խորհրդարանի դահլիճը՝ ծխի մեջ. Ելք-ը վառեց Ազատության ջահը (տեսանյութ)
11.04.2018
Քիչ առաջ «Ելք» խմբակցության պատգամավորները Ազգային Ժողովի դահլիճում յուրատիպ ակցիա կազմակերպեցին՝ ողջ դահլիճը լցնելով գունավոր ծխով:
Նախ, պատգամավոր Արարատ Միրզոյանը ամբիոնից հայտարարեց. «ՀՀ ազատ քաղաքացիներ: Եկել է պահը, երբ մենք կարող ենք խախտել Սեորժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարումը, վերջ տալ ՀՀկ իշխանությանը եւ կերտել մեր երազանքների հայաստանը: Դրա համար անհրաժեշտ է, որ ապրիլի 13-ին, ժամը 18.30-ին գաք Ազատության հրապարակում, որտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»: Այնուհետ նա իր գրպանից հանեց իր հետ բերված ծուխ արձակող սարքեր, վառեց դրանք: Նրան միացավ գործընկեր Լենա Նազարյանը և միասին վառած սարքերով ամբողջ դահլիճը ողողեցին գունավոր ծխով:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միայն հայտարարեց. «Ոնց որ շոուն չստացվեց: Բացեք դռները, թող նորմալ աշխատեն: Թող հանրությունը որոշի, թե ով ինչով է զբաղված պառլամենտում»: