24.11.2024
Սերժ Սարգսյանի 10 տարիներին ՀՀ-ում ժողովրդավարության ցուցիչը նվազել է․ Freedom House
prev Նախորդ նորություն

Ազգային Ժողովը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ազգային Ժողովը միաձայն՝ 95 կողմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը:  


Համաձայնագիրը արտահայտում է ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների խորությունը և կանոնակարգում քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Համաձայնագրում նաև առանձնահատուկ անդրադարձ կա ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու համապարփակ կարգավորմանը և շեշտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին աջակցելու անհրաժեշտությունը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես ուժի սկզբունքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության վրա:


«Հայկական կողմը հույս ունի, որ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում Բրյուսելը կպահպանի միասնական դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ»,- նախօրեին  Ազգային Ժողովում քննարկման  ժամանակ հայտարարել էր ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:


Հայաստան-ԵՄ համաձայնագրում խոսվում է նաև վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մեկնարկի մասին, բայց հայկական կողմը չի սպասել այդ գործողության ծրագրի տարրերի քննարկմանը և արդեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ արել է այդ ուղղությամբ: Օրինակ, կատարել է այդ մեկնարկի համար նախապայման հանդիսացող քայլերը և հույս ունեն, որ դրանք արժանվույն կգնահատվեն ԵՄ կողմից:


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ իր տեսակի մեջ այս կարևոր փաստաթուղթը նոր էջ է բացել ՀՀ-ԵՄ հարաբերություններում:


«Պետք է անել հնարավորը՝ համաձայնագրի արդյունավետ իրագործման ու դրա ընձեռած բոլոր հնարավորությունները ճիշտ կիրառելու համար: Շարունակելու ենք աշխատել բոլոր ուղղություններով՝ ի շահ այն ընդհանուր հանձնառությունների, որոնք ստանձնել ենք Եվրոպական միության հետ այս համաձայնագրի ստորագրումով: Ի գործ»: