24.11.2024
Խորհրդարանի դահլիճը՝ ծխի մեջ. Ելք-ը վառեց Ազատության ջահը (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Առաջիկա օրերին որոշումը կկայացվի. Իվետա Տոնոյանը՝ վարչապետի ընտրության մասին

«Ծառուկյան» խմբակցությունը դեռ չի քննարկել, թե ինչպես է քվեարկելու ՀՀԿ վարչապետի թեկնածուի օգտին՝ կողմ, թե դեմ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:


«Առաջիկայում Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կլինի խմբակցության նիստ և որոշում կկայացվի»,-  նշեց Տոնոյանը:


Նախօրեին համանուն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարել էր, որ եթե իրենք կողմ քվեարկեն Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ապա ընդդիմություն չեն: Իվետա Տոնոյանը, սակայն, հրաժարվեց մեկնաբանել կուսակցի հայտարարությունը՝ միայն նշելով, որ դա պարոն Բագրատյանի անձնական կարծիքն է.


«Առաջիկա օրերին որոշումը կկայացվի»,- հավելեց նա:


Հիշեցնենք, ապրիլի 9-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: 


Նշենք, որ ապրիլի 17-ին Ազգային Ժողովի հատուկ նիստում  պատգամավորները կքննարկեն ՀՀ վարչապետի ընտրության հարցը: