Սահմանադրական բարեփոխումներ. Ընդդիմությունը մեղադրում է, իշխանությունը՝ արդարանում
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շուրջ հասարակական-քաղաքական քննարկումները հարթ համարելը չի կարելի: Այդ մասին է վկայում իշխանություններին ուղղված բարեփոխումների ընդդիմախոսների խիստ քննադատությունը:
Ոչ իշխանական քաղաքական ուժերի հայտարարություններում կարմիր գծի նման անցնում այն թեզը, որ երկրի հիմնական օրենքի փոփոխությունը այս կամ այն կերպ ուղղված է իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական մենաշնորհի և Սերժ Սարգսյանի անձնական իշխանության երկարաձգմանը 2018թ.-ից հետո, երբ նրա նախագահության ժամկետի ավարտվի:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակեց Հայաստանի Հիմնական օրենքի առաջին յոթ փոփոխված գլուխները: Նախագծի համաձայն, Հայաստանը գործող կիսանախագահական համակարգից անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձևի: ԱԺ ընտրվում է հինգ տարով՝ համամասնական ընտրակարգով և կազմված է լինելու առնվազն 101 պատգամավորից: Գործող սահմանադրությամբ նրանց թիվը հասնում է 131-ի և նրանց մի մասը ընտրվում է մեծամասնական ընտրակարգով:
Այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքում ոչ մի ուժ չի կարողանում ստանալ մեծամասնություն, անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են երկու կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ, որոնք առավելագույն ձայներն են հավաքել: Ընտրություններին մասնակցող կուսակցությունները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնական կետերը:
Իր հերթին նախագահը ընտրվում է յոթ տարով և ոչ ավելին, քան մեկ անգամ: Գործող սահմանադրությամբ երկրի ղեկավարն ընտրվում է հինգ տարի ժամկետով և ոչ ավել քան երկու անգամ անընդմեջ: Ի տարբերություն գործող համակարգի՝ Սահմանադրության նոր նախագիծը չի ենթադրում նախագահի ուղիղ ընտրություններ: Երկրի ղեկավարին ընտրում են ընտրիչները, որոնք բաղկացած է լինելու ԱԺ պատգամավորներից և պատգամավորներին հավասար ՏԻՄ ներկայացուցիչներից:
Տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերից և փորձագետներից բացի իրենց դիտարկումները տվյալ նախագծի վերաբերյալ հայտնել է նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը: Հանձնաժողովին հատկապես դուր չի եկել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը և իր նախնական գնահատականում Վենետիկի հանձնաժողովն օրերս խորհուրդ է տվել իշխանություններին հանել այդ դրույթը սահմանադրության նախագծից և հարցը լուծել Ընտրական հանձնաժողովի միջոցով: Իր հերթին, սահմանադրական բարեփոխումների հատուկ հանձնաժողովը հասկացնել է տվել, որ այդ դրույթը չի չեղարկվելու:
Մասնագիտական հանձնաժողովի այդպիսի դիրքորոշումը լրացուցիչ հաղթաթուղթ է տվել Սերժ Սարգսյանի քննադատներին, որոնք պնդում են բարեփոխումների աննպատակահարմարության և վնասակարության մասին: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի խոսքով, այս տեսքով սահմանադրական փոփոխությունների առաջ տանելը ՀՀԿ-ի և նրա ղեկավարության կյանքի ու մահվան հարցն է:
Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ դրվել է Սերժ Սարգսյանի իշպխանության վերարտադրությանը խնդիրը, իսկ դա հնարավոր է միայն "կայուն մեծամասնության" միջոցով: Ընդդիմադիրի խոսքով, հենց այդ պատճառով իշխանությունները չեն ցանկանում ականջալուր լինել այդ հարցի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը:
Խորհրդարանական քննարկումների ընթացքում արդյոք փոփոխություններ կմտցվեն փաստաթղթում և ինչքանով կողմերը կկարողնան հասնել փոխզիջման, դեռևս հստակ չէ:
Պետք է նշել, որ իշխանությունների փաստարկները հօգուտ "կայուն մեծամասնության" բավականին թույլ են հնչում: Նախագծի տեքստը ՀՀԿ-ում նախընտրում են չմեկնաբանել՝ սահմանափակվելով ընդհանուր բնույթի ձևակերպումներով, օրինակ՝ «մեզ համար բարեփոխումը՝ դոգմա չէ», «այս ամենը արվում է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման համար» և այլն: Հանրապետականները նաև հավաստիացնում են, որ բոլորից լավ են տեսնում երկրի խնդիրները: Այդ պատճառով երկրի քաղաքական համակարգի կայունությունը ամրապնդող մեխանիզմները պետք է ամրագրել սահմանադրությամբ: