27.11.2024
BBC. Սոցցանցերում ոչինչ չգիտեն ընտրություններում Ալիևի մրցակիցների մասին
prev Նախորդ նորություն

Առաջնագծում ադրբեջանական կողմի կրակոցից Արցախի ՊԲ-ի զինծառայող է զոհվել

2018 թ. Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:


Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ի մամուլի ծառայությունը, որի մասին տեղեկատվությունն իր Facebook-ի էջում տեղադրել էր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշվում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունները կիսում են կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


Այնուհետեւ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս պահին ՀՀ և ԱՀ սահմանի բոլոր հատվածներում իրավիճակը հանգիստ է, հայկական ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը: «Հակառակորդի որևէ ոտնձգություն և սադրանք անպատասխան չի մնացել և չի մնա: Բարի ծառայություն մեր զորքին», - ասված է Հովհաննիսյանի գրառման մեջ: