27.11.2024
Քաղաքագետ. ՌԴ–ն թույլ չի տա հակամարտության թեժացում Լեռնային Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

BBC. Սոցցանցերում ոչինչ չգիտեն ընտրություններում Ալիևի մրցակիցների մասին

Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվել է 8 անձ, այդ թվում գործող նախագահ Իլհամ Ալիևը: Նրանք բոլորը գրանցվելու համար պետք է հավաքեին առնվազն 40.000 ստորագրություն, սակայն նրանց էջերը սոցցանցերում պահանջված չեն, գրում է BBC-ին:

Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները կայանալու են ապրիլի 11-ին: Արտահերթ ընտրությունների մասին Ալիևը հայտարարեց փետրվարին՝ ոչ մի բանով չհիմնավորելով իր որոշումը:

Ընտրություններին մասնակցելուց հրաժարված ընդդիմությունը կարծում է, որ տեղափոխելով ընտրությունների ժամկետը, նախագահը ժամանակ չի թողել իր մրցակիցներին քարոզչության համար, իսկ գրանցված թեկնածուները չեն կարող իրական մրցակից լինել:

Չգրանցված «Հանրապետական այլընտրանք» կուսակցության անդամ Նաթիկ Ջաֆարլին որպես ապացույց բերել է թեկնածուների էջերը սոցցանցերում: «Կան թեկնածուներ, որոնց ֆեյսբուքյան 3 օրվա վաղեմության գրառման տակ ընդամենը 38 հավանություն կա: Եվ այդ թեկնածուները 3-4 օրում 40.000 ստորագրություն են հավաքել՝ սա ոչ թե երկիր է, այլ կոգնիտիվ դիսոնանս»,- գրել է նա:

Ինքը Ջաֆարլին 5.000 ընկեր և 25.000 բաժանորդ ունի, և այլ հայտնի քաղաքական գործիչների հետ միասին, բոյկոտում է ընտրությունները:

Իսկ սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արազ Ալիզադեն, օրինակ, միայն հին էջ ունի սոցցանցում՝ նվիրված նախկին նախագահական ընտրարշավին, որին բաժանորդագրված է 67 մարդ: Ազգային վերածննդի շարժման կուսակցության ղեկավար Ֆարաջ Գուլիևի հետևորդները վերջին շաբաթվա ընթացքում 58-ից նվազել է մինչև 52: