22.04.2025
Չինաստանը հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. դեսպան
prev Նախորդ նորություն

Ալիև. Ադրբեջանը վերակառուցել է իր ռազմաբազաների ավելի քան 80%-ը

Ռազմական ներուժի ամրապնդումն Ադրբեջանի առաջնահերթություններից է։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ իրենք զինում են սեփական բանակ արդիական զինատեսակներով, ինչպես հարձակվողական, այնպես էլ պաշտպանական բնույթի։

Ըստ նրա, Ադրբեջանը վերակառուցել է իր ռազմաբազաների ու զինավանների ավելի քան 80%-ը։ Ադրբեջանը ընտրողական ու կոնկրետ է մոտենալու նոր զինատեսակների գնման հարցին։

Ալիևը հավելել է, որ իրենք տաս տարի առաջ ստեղծել են ռազմաարդյունաբերական նախարարություն ու հիմա սեփական զինատեսակներ են արտադրում։

ԱՊՀ անդամ պետությունների նախագահները կհանդիպեն սեպտեմբերին Դուշանբեում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան