27.11.2024
Արցախի ինքնորոշմանը սատարեցին ռուս մտավորականության ներկայացուցիչները. Մայիլյան
prev Նախորդ նորություն

Չինաստանը հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. դեսպան

Չինաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հստակ է ու հետևողական: Այս մասին ԱՊԱ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Չինաստանի դեսպան Վեյ Ցզինխուան:


Նրա խոսքով, չինական կողմը «հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը» և հանդես է գալիս երկխոսության ճանապարհով հակամարտության կարգավորման օգտին՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերի և միջազգային իրավունքին համապատասխան.


«Դա ոչ միայն համապատասխանում է կողմերի շահերին, այլև կբերի այս տարածաշրջանում խաղաղության, կայունության ու զարգացման»,- հավելելում է Վեյ Ցզինխուան: