22.04.2025
Առկա ստատուս քվոն երբեք ընդունելի չի լինի. Մամեդյարով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային և սպառնացել հանդես գալ «փոխադարձության դիրքերից»

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիևը:


Նա նշել է, որ արցախցի պաշտոնյաների այցերը Ֆրանսիա «լուրջ հարցեր են առաջացնում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի անկողմնակալության մասով»: Նա նաև սպառնացել է, որ Բաքուն Ֆրանսիայի հետ հարաբերություններում այսուհետ կառաջնորդվի փոխադարձության դիրքերից:  


Հիշեցնենք, ապրիլի 3-ին Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ֆրանսիա: Այցի շրջանակներում բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Մարտունի և Ֆրանսիայի Դրոմ նահանգի Բուր-դե-Պեաժ քաղաքների միջև։

«Գրդոնչիների» մանիպուլյացիան․ ՊՆ-ն կտրուկ է արձագանքել իրավապաշտպանների մեղադրանքներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան